ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԴՊՐԱԲԱԿ ԳՅՈՒՂԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ

Այն, ինչ մենք գիտենք, սահմանափակ է, իսկ այն, ինչ մենք չգիտենք՝ անվերջանալի: Պ. Լապլաս

ԲԵՐՔԻ ՏՈՆ ԴՊՐԱԲԱԿՈՒՄ

Նոյեմբերի 7th, 2017

Բերքահավաք, որ վերածվեց տոնի: Դպրաբակի միջնակարգ դպրոցում ուսուցիչների և աշակերտների միասնական ջանքերով տեղի ունեցավ բերք ու բարիքի ուրախ միջոցառում:

Ազգային ուտեստներով, երգ ու պարով օրը վերածվեց իսկական տոնի:

 

 

Ուսումնավարժություն՝ «Տուժածների դուրսբերումը կիսաքանդ շենքի երկրորդ հարկից» թեմայով

Սեպտեմբերի 14th, 2017

ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված  2017թ.-ի սեպտեմբերի  13-ին ԳՄՓՎ՝ Ճամբարակի թիվ 35 ՀՓՋ  ծառայողների կողմից հրամանատար փ/ծ փոխգնդապետ՝ Ռ.Օհանյանի գլխավորությամբ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ աշակերտների և ուսուցչական կազմի մասնակցությամբ տնօրեն՝ Անթառամ Խոնդկարյանի գլխավորությամբ անցկացվեց «Տուժածների  դուրսբերումը  կիսաքանդ  շենքի  երկրորդ   հարկից» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն /ՀՏՈՒ/:

ՀՏՈՒ-ի  ղեկավար  փ/ծ փոխգնդապետ  Ռ.Օհանյանի  հրամանով հրշեջ-փրկարարները   փրկարարական պարանների միջոցով  կիսաքանդ շենքի երկրորդ հարկում մնացած տուժածներին ապահով դուրս բերեցին անվտանգ վայր և ցուցաբերեցին համապատասխան առաջին բուժօգնություն:

ՀՏՈՒ-ին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին «ՀՀ Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ աշակերտները  և  ուսուցչական կազմը:

 

Համագործակցություն Երեվանի պետական համալսարանին առընթեր Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի հետ

Ապրիլի 4th, 2017

Դպրաբակի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ հանդիպում Երևանի պետական համալսարանին առընթեր Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին հեռավար ուսուցման կազմակերպմանը վերաբերող հարցեր։